ԱՄՆ-ն ու Հարավային Կարեան կասեցրել են միջուկային ոլորտում համագործակցության բանակցությունները: Այդ մասին հայտնում են իրազեկ հարավկորեական աղբյուրները, որոնց վրա հղում է կատարում «Ռենհապ» գործակալությունը:
«Այս տարի իրական բանակցությունների անցկացումը քիչ հավանական է համարվում, քանի որ Լի Մեն Բակի կառավարությունը որոշել է այդ խնդիրները թողնել հաջորդ վարչակազմին»,-ասել է աղբյուրը գործակալությանը:
1974թ. ստորագրված ամերիկա-հարավկորեական միջուկային համաձայնագիրը սպառվում է 2014 թվականին: Ըստ այդ դրույթներին, Հարավային Կորեային արգելվում է զբաղվել ուրանի հարստացմամբ նույնիսկ սեփական առևտրային նպատակների համար: Սեուլը նաև պարտավոր է վերամշակել իր 20 գործող ԱԷԿ-ների ատոմային թափոնները ԱՄՆ օգնությամբ, հայտնում է «Ռենհապ» գործակալությունը:
ԱՄՆ հետ գործող պայմանագիրը համարելով հնացած, պաշտոնական Սեուլը մտադիր է դեռևս սեփական դիրքորոշումը քարոզել:





