AM
28 Սեպտեմբեր 2012 - 06:44 AMT

Իրաքում մոտ 200 բանտարկյալներ փախել են բանտից

Իրաքում մոտ 200 բանտարկյալներ փախել են բանտից` բարզրացնելով զինված ապստամբություն, այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի է ունեցել Բաղդադից ոչ հեռու տեղակայված Տիկրիտ բանտում: Տեղի ունեցածի հանգամանքները մինչև վերջ պարզված չեն, սակայն շրջանառվում են տարբեր վարկածներ:

Հարձակման արդյունքում զոհվել և վիրավորվել է 26 ոստիկան և 11 գրոհային:

Ներկայումս բանտի նկատմամաբ վերահսկողությունը վերականգնվել է, փախուստի դիմած 33 բանտարկյալների հաջողվել է վերադարձնել բանտախցեր, մյուսների որոնումները շարունակվում են, հաղորդում է ՌԲԿ-ն: