Լիբիայի նոր առաջնորդ Մուհամմեդ Մահարիֆը, սեպտեմբերի 27-ին ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում, ներողություն է խնդրել միջազգային հանրությունից` նախկին բռնապետ Մուամմար Քադդաֆիի հանցագործությունների համար:
Քաղաքական գործիչը ընդգծել է, որ Քադդաֆիի պաշտոնանկությունը անհնար կլիներ առանց Արևմուտքի երկրների աջակցության, հաղորդում է ՌԲԿ-ն: Լիբիական նոր առաջնորդը ստիպված է եղել ներողություն խնդրել նաև վերջերս ամերիկյան դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսի սպանության համար:





