ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհուրդը բանաձև է ընդունել Սիրիայի վերաբերյալ, որի տեքստում դատապարտվում են Սիրիայի կառավարության գործողությունները, մասնավորապես, այն խախտումները, որոնք զորքերը թույլ են տալիս ընդդիմության հետ դիմակայությունում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Փաստաթղթի նախագիծն առաջարկվել է արաբական երկրների կողմից: Փաստաթուղթն ընդունվել է 41 «կողմ» ձայներով: Դեմ են քվեարկել Ռուսաստանի, Չինաստանի և Կուբայի պատվիրակությունները:
Խորհուրդը նաև վեց ամսով երկարացրել է Սիրիայում մարդու իրավունքների հնարավոր խախտումների հետաքննության հարցերով հանձնաժողովի մանդատը:





