Ռուսաստանը հույս ունի, որ Իրանի հարցով «վեցնյակի» բանակցությունների փուլը տեղի կունենա կարճ ժամկետներում, ուրբաթ օրը լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Կցանկանայինք, որպեսզի իրանական ներկայացուցիչների հետ վեցնյակի բանակցությունների փուլը կայանա հնարավորինս արագ: Մենք կարծում ենք, որ պետք է պայմանավորվել նման փուլի անցկացման տեղի և ժամանակի մասին»,- ասել է Ռյաբկովը:
«Մենք նման հանդիպում առաջարկում ենք անցկացնել առանց ձգձգելու, հենց հոկտեմբերին»,- հավելել է Սերգեյ Ռյաբկովը:
Ռյաբկովի խոսքով, Իրանի մասնակցությամբ «վեցնյակի» բանակցությունների հաջորդ փուլը Ռուսաստանը չի առաջարկում անցկացնել Մոսկվայում, քանի որ «ըմբռնում չկա նրանց շրջանում, ովքեր վարում են բանակցությունները, որ այդ փուլը պետք է հենց հիմա»:





