AM
28 Սեպտեմբեր 2012 - 14:41 AMT

Իտալիայի պետական հատվածի աշխատակիցների բողոքի ակցիա է անցնում Հռոմում

Իտալիայի պետական սեկտորի աշխատակիցների բողոքի ակցիա է տեղի ունենում Հռոմում, որն ուղղված է կառավարության տնտեսական միջոցների դեմ:

Բողոքողները դժգոհ են կառավարական «spending review» ծրագրից, որը նախատեսում է պետական ծախսերի կրճատում: Ցուցարարները պահում են պաստառնոր, որոնց վրա գրված է, որ եկել է «արդարության, աշխատանքի և իրավունքի» ժամանակը և կոչ են անում դադարեցնել «ամենաթույլերին հարվածներ հասցնել»:

Ցուցարարների թվում կառավաման պետական մարմինների, առողջապահության, համալսարանների և գիտա-հետազոտական ինստիտուտների աշխատակիցներ: Պետական ծախսերի կրճատման դեմ բողոքում են նաև ուսանողները: