AM
28 Սեպտեմբեր 2012 - 14:43 AMT

Ոստիկանությունը հետաքննում է Մհեր Մկրտչյանի արձանի ջարդելու գործը

Ոստիկանությունը սկսել է Երևանի Աբովյան փողոցում «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ օրերս տեղադրված Մհեր Մկրտչյանի արձանի ջարդելու գործով հետաքննությունը:

Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Նախորդ շաբաթ օրը` անհայտները կոտրել էին նույն արձանի աջ ձեռքի բութ մատը, բայց կարճ ժամանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները վերականգնեցին արձանը: Դերասանի արձանը` Եղիշե Չարենցի արձանի հետ միասին տեղադրվել էր «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց` Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում ընդամենը երկու օր առաջ` սեպտեմբերի 20-ին: