AM
28 Սեպտեմբեր 2012 - 15:56 AMT

Սիրիայի ԶՈւ-ն նոր էլիտար գվարդիա է ստեղծում

Սիրիայի ԶՈւ-ը ստեղծում են նոր էլիտար գվարդիա, որի մեջ ներառվելու են 60 հազարմարտիկներ: Այս մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի թղթակցին այսօր հաղորդել է Լոնդոնում Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի շտաբի աշխատակիցը:

Մասնագետի խոսքով, նոր էլիտար ստորաբաժանման պատրաստմանը մասնակցում են Սիրիայում գտնվող իրանցի հրահանգիչները, որոնց թիվը մոտ 2 հազար է: