AM
29 Սեպտեմբեր 2012 - 07:22 AMT

ԱՄՆ Կոնգրեսն արգելափակել է 450 մլն դոլարի օգնության փոխանցումը Եգիպտոսին

ԱՄՆ Կոնգրեսն արգելափակել է 450 մլն դոլարի օգնության փոխանցումը Եգիպտոսին: Հանրապետական Քեյ Գրեյնջերը Տեխասից հայտարարել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն իրազեկել է Կոնգրեսին, որ մտադիր է գումարը փոխանցել Մոհամմեդ Մուրսիի նոր կառավարությանը: Գրեյնջերն ասել է, որ վստահ չէ, որ այդ օգնությունը այդքան հարկավոր է:

Պետդեպարտամենտը չի մեկնաբանել այդ որոշումը, հայտնում է ՌԲԿ-ն Associated Press-ի վրա հղումով: Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ համաձայնեց չեղյալ համարել եգիպտական պարտքից 1 մլրդ դոլարը: