AM
29 Սեպտեմբեր 2012 - 10:39 AMT

Ընդդիմություն. Հալեպի պատմական մասում մարտերի հետևանքով հրդեհ է բռնկվել

Հալեպի պատմական մասում Սիրիայի կանոնավոր բանակի և գրոհայինների միջև մարտերի հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները ընդդիմադիրների վրա հղումով:

Հրդեհվել են նաև այն փողոցները, ոտրեղ գտնվու էր Մերձավոր Արևելքի խոշորագույն փակ շուկաներից մեկը: Հինգշաբթի ապստամբները հայտարարեցին, որ խոշոր հարձակում են սկսում Հալեպի վրա: Նրանք մտադիր էին «մաքրել» քաղաքը զինվորականներից, սակայն դեռևս զգալի հաջողության չեն հասել, հայտնում է «Ինտերֆաքսը»