AM
29 Սեպտեմբեր 2012 - 11:12 AMT

Իսրայելը քննադատել է Պաղեստինի վարչակազմի նախագահ Մահմուդ Աբբասին

Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը խստորեն քննադատել է Պաղեստինի վարչակազմի նախագահ Մահմուդ Աբբասին՝ անվանելով նրան պաղեստինա-իսրայելյան բանակցությունների հիմնական խոչընդոտը: Լիբերմանն ասել է, որ քանի դեռ Աբբասը իշխանության մեջ է, բանակցությունների վերսկսման ու հակամարտության լուծման շանսեր չկան:

Արտգործնախարարը մեղադրել է Աբբասին Իսրայելի դեմ սադրանքների մեջ: ՄԱԿ ԳՎ նստաշրջանում Լիբերմանը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է նպաստի, որ Աբբասը հեռանա պաշտոնից, եթե ցանկանում է, որ պաղեստինա-իսրայելյան բանակցություններում առաջընթաց լինի:

«Իսրայելին շնորհակալ լինելու փոխարեն, որը փրկեց Պաղեստինը ընդամենը մի քանի օր առաջ ֆինանսական և հումանիտար կործանումից, նա որոշել է զրպարտել հրեական պետությունը, հայտնում է Ռոսբալտը: