AM
29 Սեպտեմբեր 2012 - 11:49 AMT

Foxnews հեռուստաալիքը ներողություն է խնդրել ուղիղ եթերով ինքնասպանություն ցուցադրելու համար

ԱՄՆ Foxnews հեռուստաալիքը ուղիղ եթերում ցուցադրել է կադրեր, որտեղ ներկայացված է ճանապարհի վրա օրինախախտի ինքնասպանությունը: Հեռուստաալիքի լրագրողները ուղղաթիռից ուղիղ միացմամբ ցուցադրել են, թե ինչպես են ոստիկանները հետևում առևանգված ավտոմեքենային` Ֆենիքս քաղաքի մերձակայքում:

Հեռուստաալիքը պաշտոնապես ներողություն է խնդրել հեռուստադիտողից` սյուժեն ներկայացնելու համար: