AM
29 Սեպտեմբեր 2012 - 13:16 AMT

Առնվազն 7 մարդ է զոհվել Իսպանիայի հարավում` ուժեղ ջրհեղեղների արդյունքում

Առնվազն 7 մարդ է զոհվել Իսպանիայի հարավում` ուժեղ ջրհեղեղների արդյունքում, որոնց պատճառը հորդառատ անձրևներն են:

Տեղի իշխանությունների տվյալներով, զոհերի թվում են երկու երեխաներ, ովքեր խեղդվել են Պուերտո Լումբրերասում: Ականատեսների խոսքով, ջրի հոսքը շրջել է ավտոմեքենաները, փակել ճանապարհները և ստիպել հարյուրավոր մարդկանց լքել իրենց տները:

Առավել շատ տուժել է Մալագա նահանգը և Մուրսիա և Ալմերիա քաղաքները: Մոտ 600 մարդ տարհանվել է Անդալուսիա նահանգում:

Օդերևութաբանների կանխատեսումներով հանգստյան օրերին երկրի հարավում կշարունակվեն հորդառատ անձրևները: