Խորվաթիայի խորհրդարանի խոսնակ, իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Բորիս Շպրեմը Հյուսթոնի կլինիկաներից մեկում բուժման ժամանակ մահացել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Շպրեմը (1956 ծնվ.) տառապում էր միելոմայով՝ արյունատար համակարգի հիվանդությամբ: Չնայած ինտենսիվ թերապիային, որը քաղաքական գործիչն անցել է MD Anderson Cancer center-ում, հիվանդությունը շարունակել է զարգանալ: Այսօր վաղ առավոտյան նա մահացել է:
Ինչպես հաղորդել է խոսնակի աշխատակազմը, առաջիկա օրերին Շպրեմի մարմինը կտեղափոխվի Խորվաթիա:





