AM
1 Հոկտեմբեր 2012 - 09:27 AMT

Ձևավորվել է Ճապոնիայի նոր կառավարությունը

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդան հոկտեմբերի 1-ին հրապարակել է նոր կառավարության կազմը: Ավելի վաղ ասվել էր, որ վարչապետը վերադասավորումներ է կատարել՝ փոխելով 18 անդամներից 10-ին:

Համազգային գործերի նախարար է նշանակվել Սինձի Տարուտոկոն: Կառավարություն է վերադարձել Սեյդի Մաեհարան: Կրթության ու գիտության նախարար է դարձել Մակիկո Տանական, ֆինանսների նախարար է դարձել Կորիկի Ձյոձեձիման:

Բնապահպանության նախարար է նշանակվել Հիրոյուկի Նագահաման, առողջապահության նախարար Վակիո Միցուին:

Երկուշաբթի երեկայն նոր կաբինետը կհաստատվի երկրի կայսր Ակիհիտոյի կողմից: