AM
1 Հոկտեմբեր 2012 - 06:15 AMT

Թուրքիան և Եգիպտոսը մտադիր են ընդլայնել երկկողմ համագործակցությունը

Թուրքիան և Եգիպտոսը մտադիր են ընդլայնել երկկողմ համագործակցությունը: Հանդիպելուց հետո նման դիրքորոշում են հայտնել երկու երկրների առաջնորդները: Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայում իշխող Արդարության և զարգացման կուսակցության համագումարի շրջանակներում, հաղորդում է France 24-ը:

«Նոյեմբերի սկզբին մտադիր եմ այցելել Կահիրե: Իմ պատվիրակությունում ներառված կլինեն Թուրքիայի կառավարության 13 նախարարներ»,-ասել է Թուրքիայի վարչապե Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի հետ հանդիպումից հետո:

Նախագահ ընտրվելուց հետո, Մուրսին մի շարք հայտարարություններ է արել, որոնցում Թուրքիային բնորոշել է որպես իր հիմնական գործընկերոջ: Բացի առևտրային և տնտեսական կապերից Անկարան և Կահիրեն կարող են օգտագործել համագործակցության նոր ձևաչափը` Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար: