AM
1 Հոկտեմբեր 2012 - 07:55 AMT

Հանգստյան օրերին ԱԻՆ-ը հրդեհի 10 ահազանգ է ստացել

ՀՀ ԱԻ նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 09.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում հրդեհ է բռնկվել:

Ամբողջությամբ այրվել են 3-րդ փողոցի Յ. Ասրյանին և Ա. Վարդանյանին պատկանող 4-րդ և 5-րդ տնակները` համապատասխանաբար 250 քմ և 120 քմ մակերեսով:

Նույն օրը, ժամը 12.18-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Խարբերդի ամառանոցների 27-րդ փողոցի 7-րդ տանը:

Ամբողջությամբ այրվել են թիվ 7 և 10 տների տանիքները` 100 քմ մակերեսով:

Նույն օրը, ժամը 13.56-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Կեչուտ գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր:

Այրվել է Ա. Առաքելյանին պատկանող տան բակում պահեստավորված 1600 հակ անասնակեր և էլեկտրական սյուն: Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել 3 հրշեջ-փրկարար:

Նույն օրը, ժամը 22.25-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր: Ա. Մարտիրոսյանին պատկանող տան բակում այրվել է 5 տ պահեստավորված անասնակեր:

Սեպտեմբերի 30-ին, ժամը 15.03-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում այրվում է տուն:

Այրվել են Լ. Ադամյանին պատկանող տան տանիքը, 2-րդ հարկը՝ գույքով, և Ռ. Ադամյանին պատկանող տան տանիքը՝ 15 քմ մակերեսով:

Նույն օրը, ժամը 14.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սայաթ-Նովայի 20 շենքի 64-րդ բնակարանում:

Տեղում պարզվել է, որ 64-րդ բնակարանում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկումով:

Նույն օրը, ժամը 15.18-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր:

Գ. Սիմոնյանին պատկանող տան բակում այրվել է 500 հակ անասնակեր:

Նույն օրը, ժամը 17.29-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լեռնապատ գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր:

Ն. Մելիքսեթյանին պատկանող տան բակում այրվել է 4-5 տ անասնակեր:

Նույն օրը, ժամը 18.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տերյան 72 շենքի մոտ հրդեհ է բռնկվել:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կորյունի 10 հասցեում գտնվող Պետական հենակետային բժշկական քոլեջի հանդերձարանի տանիքում:

Այրվել է հանդերձարանի տանիքը՝ 10 քմ մակերեսով:

Հոկտեմբերի 1-ին, ժամը 05.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզում` Ծաղկաձորի Կեչառիս թաղամասում:

Մ. Մանուկյանին պատկանող տան խոհանոցում մասամբ այրվել են տնտեսական իրեր և կահույք՝ մոտ 6 քմ մակերեսով: