AM
1 Հոկտեմբեր 2012 - 08:16 AMT

Բանակում զինվոր է զոհվել

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության սահմանների և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու ընթացքում, ս.թ. այսօր ոչ մարտական պայմաններում զոհվել է ՀՀ ԶՈւ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մնացական Թորգոմի Մնացականյանը՝ ծնված 1994թ.: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Պատահարի մանրամասներ կհաղորդվեն լրացուցիչ: