Այսօր ժամը 01.25-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 41-րդ կմ-ին «Մերսեդես Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառերին: Ոստիկանությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով վարորդը` 1988 թ. ծնված Ռոման Տիգրանյանը, տեղում մահացել է, իսկ 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





