AM
2 Հոկտեմբեր 2012 - 06:22 AMT

«Գրուզինսկայա մեչտան» քվեաթերթիկների 10 տոկոսի հաշվարկի արդյունքում հավաքել է ընտրողների ձայների 57,13 տոկոս

Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ընդդիմադիր բլոկը` «Գրուզինսկայա մեչտան», Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հավաքել է քվեների 57.13, Միխայիլ Սահկաշվիլիի իշխող կուսակցությունը` 38.14 տոկոսը` 10 տոկոս արձանագրությունների հաշվարկներից հետո: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նվոստին` հղելով ԿԸՀ տվյալներին, որոնք հրապարակվել են վերջինիս կայքում:

Ներկայացված են համամասնական համակարգի տվյալները:

Ըստ մեծամասնական շրջանների, ներկայումս ընդդիմադիր բլոկը 2 շրջանով առջևում է` 27, իշխող կուսակցությունը` 25: 21 շրջանների տվյալները դեռևս չեն ստացվել: