AM
2 Հոկտեմբեր 2012 - 06:01 AMT

Ճապոնիայում «Ֆուկուսիմայի» նախորդ տարվա վթարից հետո, վերականգնել են ԱԷԿ-ի շինարարությունը

«Օմա» ԱԷԿ-ի շինարարությունը Ճապոնիայի Աոմորի պրեֆեկտուրայում կվերականգնվի, երեքշաբթի օրը մամուլի հաղորդագրությունում հայտնել է Electric Power Development Co. կայանի օպերատոր-ընկերությունը` Ltd (J-Power): Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, կայանի շինարարությունը, որն արդեն 40 տոկոսով պատրաստ է, կանգնեցվել էր նախորդ տարվա մարտին «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո: Շինարարության վերականգնումը նախորդ տարվա վթարից հետո առաջինը կլինի:

Ինչպես հաղորդել է J-Power-ը, քանի որ սեպտեմբերին ընդունվել է էներգետիկայի զարգացման կառավարական ծրագիր, ընկերությունը, տեղական իշխանությունների համաձայնությամբ, որոշում է կայացրել վերսկսել «Օմա» ԱԷԿ-ի շինարարությունը: