AM
2 Հոկտեմբեր 2012 - 07:40 AMT

Սպիտակ տուն. Իրանի արժութային ճգնաժամը ցույց է տալիս Թեհրանի դեմ պատժամիջոցների արդյունավետությունը, կարծում են

ԱՄՆ-ն նախկինի նման համոզված է, որ Իրանի վրա միջազային հանրության կողմից ցուցաբերվող ճնշումը դրական դեր է խաղում իրանական միջուկային ծրագրի լուծման հարցում և կարող է կործանել այդ երկրի տնտեսությունը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:

Երկուշաբթի օրը համաշխարհային ԶԼՄ-ները հաղորդել են իրանական արժույթի անկման մասին, ինչը, փորձագետների գնահատմամբ, Իրանի դեմ միջազգային խիստ պատժամիջոցների արդյունք է: Պետդեպարտամենտը հայտարարել է, որ արժույթի ման անկումը պատժամիջոցների անկում է, որոնք ԱՄՆ-ն ընդունել է Թեհրանի դեմ:

Քարնիի խոսքով, Իրանի տնտեսությունում առկա բացերը խոսում են այն մասին, որ միջազգային հանրությունը ճիշտ ուղի է ընտրել իրանական խնդիրը լուծելու համար: