AM
2 Հոկտեմբեր 2012 - 07:54 AMT

ԱՄՆ-ում սկսվել է «գրին քարտերի» խաղարկության հայտերի ընդունումը

ԱՄՆ-ում սկսվել է «գրին քարտերի» (Green Card) խաղարկության հայտերի ընդունումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Այս խաղարկության ժամանակ, ինչպես և սովորոաբար, կխաղարկվի 50 հազար «գրին քարտ», որոնք բնակության և աշխատանքի իրավունք են տալիս ԱՄՆ-ում: Ներգաղթի արտոնագրերի համար կարելի է դիմել հոկտեմբերի 2-ից մինչև 2012թ. նոյեմբերի 3-ը:

«Մենք խորհուրդ ենք տալիս հայտ ներկայացնողներին չսպասել գրանցման վերջին շաբաթվան: Հայտերի մեծ քանակը կարող է դանդաղեցնել վեբկայքի աշխատանքը»,-ասվում է պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Ըստ խաղարկության կանոնների, ոչ մի երկիր չի կարող տարեկան 7 տոկոսից ավելի գրին քարտ ստանալ: Այս խաղարկության ժամանակ, ինչպես և սովորոաբար, կխաղարկվի 50 հազար «գրին քարտ», որոնք բնակության և աշխատանքի իրավունք են տալիս ԱՄՆ-ում: