AM
2 Հոկտեմբեր 2012 - 07:40 AMT

Կալիֆորնիայի Հնագիտական թանգարանից գողացվել են 2 մլն դոլարի թանկարժեք քարեր և ոսկե բնակտորներ

Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի ոստիկանությունը որոնում է 2 գողերի, որոնք հնագիտական թանգարանից տարել են մոտ 2 մլն արժողությամբ թանկարժեք քարեր և ոսկու բնակտորներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ոստիկանության տվյալներով, երկու տղամարդիկ, ովքեր ունեցել են փոքրիկ կացիններ, նախորդ ուրբաթ օրը մտել են Մարիպոսա քաղաքի թանգարան: Ամենայն հավանականությամբ, հանցագործների հիմանական նպատակը 6.3կգ քաշով ոսկու բնակտորն էր, որը գտնվել է 20-րդ դարասկզբի «ոսկու տենդի» ժամանակ: Սակայն նրանց չի հաջողվել հասնել իրենց նպատակին, քանի որ գործել է ազդանշանային համակարգը:

Իշխանությունները հուսով են առաջիկայում գտնել գողերին, քանի որ նրանց համար բարդ կլինի վաճառել նման հազվադեպ ցուցանմուշները: