Ֆրանսիայում դադարեցվել է ենթադրվող խմբային բռնաբարության մասին գործի հետաքննությունը, որի մասնակիցներից մեկը Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանն է: Այսօր համապատասխան որոշում է ընդունել Լիլ քաղաքի դատախազությունը:
Փաստերից մեկով հետաքննությունը, «որը կարող էր որակավորվել որպես խմբակային բռնաբարություն», սկսվել է Լիլում այս տարվա մայիսին: Քննիչները քննարկել են Վաշինգտոնում փակ երեկույթների հանգամանքները, որոնք կայացել են 2010-ին, որոնց ուղղակի կապ է ունեցել Սթրոս Կանը:
Հետաքննչական գործողություններ սկսելու համար առիթ է հանդիսացել էսկորտ ծառայության երկու աշխատողների վկայությունը, ովքեր պնդել են, որ իրենց գործընկերներից մեկը բռնաբարվել է 2010-ի դեկտեմբերի 16-ին Վաշինգտոնի հյուրանոցներից մեկում: Ենթադրվող հանցագործությանն առնչություն ունենալու մեջ կասկածվում էր Սթրոս Կանը:
Լիլի դատախազ Ֆրեդերիկ Ֆեվրը մի քանի ամիսների հետաքննությունից հետո հոկտեմբերի 2-ին որոշում է ընդունել այս գործը փակելու մասին: «Մոնդ» թերթի տեղեկությունների համաձայն, այդ քայլը կապված է ավելի վաղ տված ցուցմունքներից վկաներից մեկի հրաժարվելու հետ:





