Երբ սոցիալական ապահովության հիմնադրամի նախագահն էր հիմա ձերբակալված Վազգեն Խաչիկյանը, Արտեմ Ասատրյանը փոխնախարար էր:
Այսօր իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելու առիթով հրավիրված ասուլիսի ժամանակ նա հրաժարվեց որևէ մեկբանություն տալ , նույնիսկ պատասխանել հարցին՝ արդյոք տեղյակ եղել է՝ ինչ է ր կատարվում նախարարությունում այն ժամանակ:
Փոխարենը վստահեցնում է, որ հիմա, որպես նախարար, ծանոթ է նախարարության անցուդարձին:
Թաքնված գործազրկության մասին ևս նախարարը գնահատական չտվեց:
Տարեցների և հաշմանդամների խնդիրների մասով առաջիկայում լուրջ փոփոփություն կլինի: Հիմա հաշմանդամության կարգը որոշվում է աշխատունակության կորստի աստիճանով: Առաջիկայում այս կարգը կփոխվի, կգնահատվի պաշտպանված աշխատունակությունը: Իսկ սա իր հերթին խնդրահարույց է դաձնում կարգերի փոփոխության ընթացքը:
Աղքատության մակարդակը նախարարը նշեց 2011 թ.-ի տնային տնտեսությունների հետազոտության արդյունքներով՝ 34.8 տոկոս:
Մեծ արձագանք ստաված եկամտահարկի մասով եղած բացերն ըստ նախարարի՝ աստիճանաբար կկարգավորվեն երբ անցումային փուլը բարեհաջող ավարտվի:
«Մեր համակարգի յուրաքանչյուր աշխատող պետք է գիտակցի, որ նաև իրենից է կախված իրականացվող բարեփոխումների արդյունքը: Եթե ամեն սոցաշխատող հոգ տանի 1 տարեցի, 1 երեխայի մասին, իրավիճակը նկատելի կփոխվի»,- ասաց նախարարը՝ անդրադառնալով իր վարած քաղաքականությանը:
Նախարարության միջանցքում գրասենյակների մուտքերի մոտ հանված ցուցանակները ևս նկատելի էին: Նախարարն ասաց, որ իր նշանակումից հետո կադրային փոփոխություններ եղել են ու դեռ կլինեն:





