Euronews հեռուստաալիքը հայտարարել է սեփական ռադիոն գործարկելու մասին, որը կհեռարձակվի ողջ աշխարհով մեկ: Այդ մասին այսօր հայտարարել է հեռուստաալիքի ղեկավար Մայքլ Պետերսը:
Բովանդակության երաժշտական մասը կկազմի հեռարձակման ընդհանուր ծավալի 30 տոկոսը: Այսօր, ինչպես ասել է հեռուստաալիքի ղեկավարը, Euronews ռադիոն եթեր է դուրս գալիս վեց լեզուներով, այդ թվում ռուսերեն, անգլերեն ու իսպաներեն:
«Ռադիոյի տարածման համար կօգտագործվեն iPad պլանշետների, iPhone սմարթֆոնների հատուկ հավելվածները»,-ասել է Պետերսը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





