AM
2 Հոկտեմբեր 2012 - 12:47 AMT

ԿԺԴՀ ԱԳ փոխնախարար. Սեուլն ու Փհենյանը միջուկային պատերազմի շեմին են

ԿԺԴՀ ԱԳ փոխնախարար Լան Են Կիլը ՄԱԿ ԳՎ-ում ունեցած ելույթում մեղադրել է Հարավային Կորեային և ԱՄՆ-ին Կորեայի թերակղզում իրավիճակը սրելու մեջ և հայտարարել է, որ Սեուլն ու Փհենյանը միջուկային պատերազմի շեմին են, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Այսօր Հյուսիսային Կորեայի հանդեպ ԱՄՆ թշնամական քաղաքականության պատճառով այդ տարածաշրջանը դարձել է աշխարհի ամենաթեժ կետը, ասել է նա: