AM
2 Հոկտեմբեր 2012 - 14:49 AMT

Facebook-ի հիմնադիրը դասախոսություններով հանդես կգա ՄՊՀ ուսանողների առջև

Սոցիալական Facebook ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը դասախոսություններով հանդես կգա ՄՊՀ ուսանողների առջև, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ցանկացողները ավելին են, քան կարող է տեղավոր լսարանը, ուստի ուսանողներին կընտրեն վիճակահանությամբ:

Ցուկերբերգը ցանկություն է հայտնել, որ դասախոսությանը ներկա լինեն լրագրության, մեխանիկամաթեմատիկական և հաշվիչ մաթեմատիկայի ու կիբերնետիկայի ֆակուլտետների ուսանողները: