AM
2 Հոկտեմբեր 2012 - 15:27 AMT

Վրաստանի ընդդիմադիր բլոկը վստահորեն առաջատարի դերում է` քվեաթերթիկների 47.9 տոկոսը հաշվարկելուց հետո

Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ընդդիմադիր «Վրացական երազանք» բլոկը, ըստ կուսակցական ցուցակների, Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում վստահորեն առաջատարի դերում է` քվեաթերթիկների 47.9 տոկոսը հաշվարկելուց հետո: «Վրացական երազանքին» իրենց քվերներն են վստահելկ ընտրողների 54.1 տոկոսը, հաղորդում է հանրապետության ԿԸՀ-ն: Մինչդեռ Վրաստանի իշխող կուսակցությունը ստացել է 41.03 տոկոս ընտրողների քվեները:

Տվյալ պահի դրությամբ հաշվարկվել են 3.766 հազար ընտրատեղամասերից 1.773-ի տվյալները: