AM
2 Հոկտեմբեր 2012 - 15:53 AMT

Անհայտ անձիք պղծել են Երուսաղեմի ֆրանսիական մենաստանը

Անհայտ անձիք պղծել են Երուսաղեմի ֆրանսիական մենաստանը, երեքշաբթի օրը հաղորդում է Agence France-Presse-ը:

Հարձակման է ենթարկվել Terra Santa մենաստանը, որը տեղակայված է Հին քաղաքից ոչ հեռու: Երեքշաբթի օրը կրոնական հաստատության կայքում հայտնվել են մենաստանի գլխավոր դռան նկարները: Դռան վրա եբրայերենով արված գրություններ կան:

Արդեն օրվա առաջին կեսին դռան վրայի գրությունը մաքրել են: Ոստիկանությունը սկսել է միջադեպի հետաքննություն:

Ենթադրվում է, որ այս կերպ արմատականները վրեժ են լուծում հրեական բնակավայրերի տարհանման, ինչպես նաև պաղեստինցիների կողմից իրականացված ահաբեկչությունների համար, հաղորդում է Agence France-Presse-ը: