Վրաստանում ավարտվում է խորհրդարանական ընտրություններում քվեների հաշվարկը: Հոկտեմբերի 3-ին, Մոսկվայի ժամանակով 01:00-ին, հաշվարկվել է քվեաթերթիկների 94.69 տոկոսը: Բիձինա Իվանիշվիլիի ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան, ըստ այդ տվյալների, մոտ 15 տոկոսով շրջանցում է Վրաստանի իշխող կուսակցությանը: «Վրացական երազանքը» հավաքել է 55.1 տոկոս, «Միասնական ազգային շարժումը»` 40.14:
2012թ հոկտեմբերի 2-ին Սահակաշվիլին արդեն խոստովանել է խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության պարտությունը: Դիմելով հայրենակիցներին` նա հայտարարել է, որ իր կուսակցությունը ընդդիմություն է դառնում: Իվանիշվիլին հայտարարել է, որ մտադիր է դառնալ երկրի վարչապետ:





