ԱՄՆ նախագահի թեկնածուների` գործող նախագահ Բարաք Օբամայի և Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի առաջին բանավեճերը տեղի կունենան չորեքշաբթի երեկոյան` Դենվեր քաղաքում:
Ծրագրված առաջին բանավեճը նվիրված է ներքին քաղաքականության հարցերին: Բանավեճը վարելու է PBS-ի լրագրող Ջիմ Լերերը:
Ինչպես սպասվում է, Բանավեճերի հիմնական թեման է լինելու տնտեսությունը` 2012թ ամբողջ նախընտրական քարոզչության հիմնական թեման, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:





