AM
4 Հոկտեմբեր 2012 - 07:09 AMT

Թուրքիայի իշխանությունները մտադիր են Սիրիայի նկատմամբ անդրսահմանային գործողություններ իրականացնել

Թուրքիայի կառավարությունը խորհրդարան է ուղարկել Սիրիայի նկատմամբ սահմանամերձ օպերացիաներ իրականացնելու թույլատվության հայց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:Այս հարցի դիտարկումը ծրագրված է այսօր, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները: Թուրքիայի սահմաններից դուրս ԶՈւ-ի կիրառման թույլատվություն, համաձայն սահմանադրության, լիազորված է տալու միայն խորհրդարանը:

Ի պատասխան սահմանում տեղի ունեցած միջադեպի, թուրքական բանակը չորեքշաբթի երեկոյան կրակ է բացել Սիրիայի Իդլիբ շրջանի ուղղությաբ, հաղորդել են Թուրքիայի հեռուստաալիքները` հղելով սիրիական ԶԼՄ-ներին: