«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի խմելու ջրի համակարգի վերակառուցումը:
Ֆինանսավորումը իրականացնում են հիմնադրամի Ֆրանսիայի, Արգենտինայի տեղական մարմինները և ԼՂՀ կառավարությունը :
Փողոցներում արդեն տեղադրվել են մաgիստրալի խողովակները, որի ենթաճյուղերով ջուրը կհասնի համայնքի 120 տնտեսություններին: Նորակառույց ՕԿՋ-ի և հիմնանորոgված ֆիլտրային կառույցների պայմաններում ոչ միայն կկար•ավորվի ջրի մատակարարումը, այլև կբարելավվի մատակարարվող ջրի որակը:
Այցելուներին այստեղ գրավում են 13-րդ դարում կառուցված Դադիվանքը, Քարվաճառից ընդամենը 10կմ հեռավորության վրա գտնվող տաք ջրի բնական աղբյուրը, գեղեցիկ բնապատկերները:





