Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ղեկավարվելով ՀՀ նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Դավիթ Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ։
Դավիթ Կարապետյանը ծնվել է 1981թ. օգոստոսի 25-ին, Գորիս քաղաքում։
ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպա է ։ Պարգևատրվել է «ՀՀ Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով։ Նա «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է :
Հիշեցնենք, որ Դավիթ Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակն էր:





