Կառավարության 2009 թվականի որոշմամբ հաստատված են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014 թվականների կառավարման պլանը և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի սահմանների նկարագիրն ու հատակագիծը:
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունից PanARMENIAN.Net ին տեղեկացնում են, որ հաշվի առնելով ՀՀ սահմանադրության 27.1-րդ և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածները, բնապահպանության նախարարին խնդել են հնգօրյա ժամկետում տրամադրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի սահմանների նկարագրության մեջ նշված բոլոր սահմանային կետերի աշխարհագրական կոորդինատները, ինչպես նաև թվային քարտեզը:





