Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին, ով անցած գարնանը պարտվեց նախագահական ընտրություններում, մտադիր է կրկին առաջադրել իր թեկնածությունը 2017-ին: Այդ մասին այսօր հաղորդել է Լոնդոնի «Դեյլի թելեգրաֆ» թերթը:
Պարբերականը մեջբերում է Սարկոզիին, ով հայտարարել է, որ «հաշվի առնելով այն աղետալի դրությունը, որում Ֆրանսիան կարող է հայտնվել 5 տարի անց, ես այլընտրանք չունեմ, քան 2017-ին նախագահ դառնալը»:
Ավելի վաղ նա հայտարարել է, որ ընտրություններում պարտության դեպքում նա վերջնականապես կավարտի իր քաղաքական կարիերան և կզբաղվի «փող վաստակելով»: Երևում է, 57-ամյա Սարկոզին փոխել է իր պլանները, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





