Հյուսիսային Կորեան անցած շաբաթ անցկացրել է գործողության կարճ շառավիղ ունեցող հականավային հրթիռի փորձարկումներ: Այդ մասին այսօր հաղորդել է Կորեային Հանրապետության կառավարության աղբյուրը, որը նշել է, որ գործարկումը կատարվել է հաջորդ օրն այն բանից հետո, երբ Սեուլում Լի Մյոն Բակի նախագահությամբ տեղի է ունեցել ուժային նախարարությունների նիստ անվտանգության խնդիրների վերաբերյալ:
«Մեր հաշվարկներով «մակերևույթ-նավ» կարգի հրթիռը թռչել է 80-90 կմ տարածություն»,- նշել է աղբյուրը:
«Գործարկման նպատակը, հավանաբար, եղել է հրթիռի թռիչքի հեռավորության և հնարավորությունների ստուգումը, բայց բացառված չէ, որ դա եղել է Սեուլի որոշման պատասխան արձագանքը»,- նշել է աղբյուրը:





