ԱՄՆ նախագահի թեկնածուները առաջին բանավեճի ընթացքում հրապարակավ քննարկել են երկրի տնտեսությունն ու բյուջեն:
Կայացած բավեճի արդյունքում ամերիկացիների մեծամասնությունը Միթ Ռոմնիի խոսքն ավելի համոզիչ են համարել:
Միևնույն ժամանակ փորձագետները նշում են, որ չնայած հանրապետական թեկնածուի հաջող ելույթի, ընտրություններում նրա հաղթանակի հեռանկարի մասին դեռևս վաղ է:
Ռոմնին ներկայացել է ավելի շահեկան կողմից. Նրա օգտին քվեարկել է հեռուստադիտողների 67 տոկոսը, Օբամայի հաղթանակի օգտին քվեարկել է հեռուստադիտողների միայն 25 տոկոսը:
Եվ դեմոկրատները, և հանրապետականները ճանաչել են Ռոմնիի հաղթանակը:





