AM
5 Հոկտեմբեր 2012 - 05:31 AMT

«Ժողովուրդ». Պետգնումների ոլորտում մի շարք խախտումներ են հայտնաբերվել

Պետական գնումների ոլորտում Հայաստանի մի քանի բուժհաստատություններ մի շարք խախտումներ և չարաշահումներ են թույլ տվել: Օրինախախտների թվում է նաև Նորագավիթի պոլիկլինիկան, որը մրցույթ չի հայտարարել դեղերի ձեռքբերման համար, այսինքն՝դա իրականացվել է օրենքի խախտումներով: Բուժհաստատությունները մի շարք դեղերի վաճառքով զբաղվող ընկերությունների հետ գործարքներ են կնքել, ինչի արդյունքում պետական միջոցների անարդյունավետ օգտագործում է եղել: Ըստ ամենայնի, հենց այսօր կհրապարակվեն մյուս բուժհաստատությունների անունները, որոնք ևս խախտումներ ու չարաշահումներ են թույլ տվել: