Իրանի 66-ամյա քաղաքացի Ջավադ Բիսհետապն այսօր փորձել է «գրոհել» Ստամբուլում Իրանի հյուպատոսությունը, հաղորդում է Yeni Safak թերթը:
Դիվանագիտական առաքելության շենք թափանցելու նրա փորձերի հետևանքով վնասվել է միայն մուտքի դուռը, ոստիկանությունը ձերբակալել է հանգուդն իրանցուն:
Ոստիկանության բաժանմունքում Ջավադ Բիսհետապը հայտարարել է, որ որոշել է նման կերպ արտահայտել իր բողոքն Իրանի իշխանությունների դեմ:





