AM
5 Հոկտեմբեր 2012 - 08:39 AMT

Ստամբուլում ձերբակալվել են Լիբիայում ԱՄՆ դեսպանի սպանության գործով երկու կասկածյալներ

Ստամբուլում ձերբակալվել են Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսի սպանության մեջ կասկածվող երկու անձինք, գրում է թուրքական Sabah թերթը: Ձերբակալվածները Թունիսի քաղաքացիներ են, ովքեր փորձել են Թուրքիա մտնել կեղծ անձնագրերով: Նրանք բերման են ենթարկվել Ստամբուլի ոստիկանության բաժին, որտեղ սկսվել է հետաքննություն Թուրքիայում նրանց կապերը բացահայտելու համար:

Բենգազիում սեպտեմբերի 11-ին ամերիկյան հյուպատոսարանի վրա հարձակման ժամանակ սպանվել են Լիբիայում ԱՄՆ 52-ամյա դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը և երեք դիվանագիտական աշխատակիցներ: