AM
5 Հոկտեմբեր 2012 - 09:52 AMT

Հայ լրագրողների համար ամենաբարդը աղբյուրներ գտնելն է

«Ռոյթերս» լրատվական գործակալության ֆինանսական բաժնի խմբագիրներն Թոմաս Ատկինսը և Նայջել Ստեֆենսոնն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասացին, որ ֆինանսական ժուռնալիստիկան Հայաստանում կզարգանա, հենց որ տնտեսական առաջընթաց լինի: «Դեռ 1995-թ մենք ախատում էինք միայն տեղեկությունը հնարավերինս արագ տարարածելու ուղղությամբ: Հիմա դրա համար տեխնոլոգիաներ կան, լրագրողին մնում է իմաստային մասով զբաղվել», – ասաց Թոմաս Ատկինսը:

Նրանց խոսքով հայ լրագրողները բախվում են այն խնդիրներին, որոնք աշխարհի բոլոր լրագրողներն ունեն:

PanARMENIAN.Net –ի թղթակցի հարցին պատասխանելով, խնբագիրը հաստատեց, որ հենց ինքն էլ, լրագրողական գործունեություն ծավալելիս բախվել է նույն այդ խնդիրներին, բայց առանձին դեպք չնշեց: «Հիմա պահանջարկ ունեն դժվար տվյալների հետ վարվել կարողացող լրագրողները», – ասաց Թոմաս Ատկինսը:

Իրենց ոլորտը լուսաբանող հայ լրագրողների մասին ասացին, որ նրանք հատկապես նշել են, որ աղբյուրներ գտնելն է դժվար: «Լրագրողը լավն է ճիշտ այնքան, որքան լավն են նրա աղբյուրները, իսկ լավ աղբյուր գտնելն ամեն տեղ է դժվար, չնայած Հայաստանում, կարծես թե, ավելի», – ասաց Նայջել Ստեֆենսոնը: