AM
5 Հոկտեմբեր 2012 - 15:25 AMT

Հարյուրավոր արաբներ Երուսաղեմում քարեր են նետել ոստիկանների վրա

Արմատական տրամադրված հարյուրավոր արաբներ Երուսաղեմում քարեր են նետել ոստիկանների վրա, ուրբաթ օրը հաղորդում է Jerusalem Post պարբերականը:

Ինչպես հաղորդում է պարբերականը, ի պատասխան ոստիկանները նռնակներ են կիրառել: Տուժածների մասին հաղորդագրություններ չկան: Միջադեպը տեղի է ունեցել մահմեդականների համար ավանդական ուրբաթօրյա աղոթքից հետո:

Ոստիկանների ներկայությունը սրբավայրերի մերձակայքում պայմանավորված էր այս շաբաթ տեղի ունեցած մի շարք սրբավայրերի մոտ վանդալիզմի ակտեր իրականացնելով, հաղորդում է «Ինտերֆաքսը»: