AM
5 Հոկտեմբեր 2012 - 17:33 AMT

Ստամբուլում ձերբակալված թունիսցիները ոչ մի առնչություն չունեն Լիբիայում ԱՄՆ դեսպանի սպանության հետ

Թունիսի երկու քաղաքացիներ, որոնք ձերբակալվել են Ստամբուլի օդանավակայանում` Լիբիայում ԱՄՆ դեսպանի սպանության կասկածանքով, միջադեպին մասնակից չեն եղել և կարտահանձնվեն Թուրքիայից: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղելով տեղական ԶԼՄ-ներին:

Այդ անձիք ձերբակալվել էին Ստամբուլի Աթաթյուրքի անվան օդանավակայանում: Ստամբուլի անվտանգության վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնում հարցաքննությունից հետո պարզվել է, որ ձերբակալվածնեը չեն մասնակցել Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակմանը: Տեղական պարբերականի տվյալներով, այդ մարդիկ ներկայումս սպասում են իրենց արտահանձնմանը: