AM
6 Հոկտեմբեր 2012 - 12:19 AMT

Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի սենեկասպասավորը մեղավոր է ճանաչվել գաղտնի փաստաթղթերը գողանալու մեջ

Դատարանը Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի սենեկասպասավորին մեղավոր է ճանաչել գաղտնի փաստաթղթերը գողանալու մեջ:

Պաոլո Գաբրիելեն բանտում կանցկացնի մեկուկես տարի. ի սկզբանե դատախազի պահանջած եռամյա ժամկետը կրճատվել է դատարանի կողմից նրա մոտ քրեական անցյալի բացակայության պատճառով:

Գաբրիելեն խոստովանել է, որ երկար տարիներ նա վերցրել է գաղտնի փաստաթղթեր, բայց պնդել է, որ դա կատարել է առանց չար մտքերի: