AM
8 Հոկտեմբեր 2012 - 07:59 AMT

Գերմանական ծայրահեղ աջերը որոշել են գումար աշխատել «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հաշվին

«Հանուն Գերմանիայի» ծայրահեղ աջ կուսակցությունը մտադիր է ցուցադրել «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը և դրա հաշվին գումար վաստակել, հաղորդում է ՌԲԿ-ն` հղելով N-TV-ին: Կուսակցության առաջնորդն ամերիկյան պրոդյուսերների հետ պայմանավորվել է, որ գերմաներեն տիտրերով ֆիլմը կտեղադրվի ինտերնետում:

Ֆիլմից ստացված շահույթը կկիսվի գերմանական կուսակցության և ամերիկյան պրոդյուսերների միջև:

«Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը հանգեցրել է զանգվածային բռնությունների և բողոքի ակցիաների մի շարք մահմեդական երկրներում, քանի որ ծաղրում է Մուհամմեդ մարգարեին: