ՊՆ լրատվական ծառայության նախաձեռնությամբ այսօր լրագրողների այց էր կազմակերպվել Նուբարաշենի զինավարժարան: Այնտեղ լրագրողները ծանոթացան ջոկի հիմնական զինատեսակներին, դրանցից օգտվելու ձևերին:
Այնուհետև լրագրողները հնարավորություն ունեցան կրակելու «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգներով:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այցի նպատակն է լրագրողներին ավելի մոտիկից ծանոթացնել բանակային առօրյային ու միջավայրին. «Նման այցերը հատկապես կարևոր են այն լրագրողների համար, ովքեր մասնագիտանում են բանակային թեմաները լուսաբանելու մեջ: Եթե լրագրողը բանկի մասին է գրում, պետք է այն լավ ճանաչի»:
Հովհաննսիյանը նշեց նաև, որ հետագայում նախատեսում են ավելի մեծ ներգրավածությամբ նման միջոցառումներ կազմակերպել:





