Հոկտեմբերի 8-ին Սինայի թերակղզում` Իսրայելի սահմանի մոտ, տեղի ունեցած ՃՏՊ արդյունքում մահացել են 18 եգիպտացի ոստիկաններ: Ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրան», ևս 48 հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ավտովթարի պատճառ է դարձել բեռնատարի վարորդի կողմից կառավարումը կորցնելը, որում տեղափոխվում էին ոստիկաններին: Իշխանությունները պատահածն անվանում են դժբախտ դեպք և աղետի մեջ չեն մեղադրում որևէ մեկին:





